Կարճ ասեմ. զուտ իրավական առումով:
Հրապարակավ հնչել է մանկապղծության մեղադրանք, ըստ որում, զանգվածային կարգի մանկապղծության, ինչը ծանրագույն հանցանք է՝ Քր.օր. հոդ 198, 2-րդ մաս, 2-րդ կետ ( ու նման «ասույթը» դա չի կարող լինել «քաղաքական խոսք» ու նման «կռուտիտային» մեկնաբանություններով սվաղվել):
Հնչել է այնպես, որ կասկած չի հարուցում. հնչեցնողը ինչ-որ տեղեկություն ունի կամ ուզում է նման տպավորություն թողնել:
Նույնը՝ «**փելու» ու էդ գրառման հեղինակի մասով:
ՈՒրեմն, կամ համապատասխան կառույցները գործ են հարուցում, կամ էլ նման կեղծ մեղադրանքներ հնչեցնողների դեմ են գործ հարուցում:
Իսկ մեծ հաշվով, կարծում եմ՝ Հայ Առաքելական եկեղեցին պետք է դրանց շատ կոնկրետ բանադրանքի ենթարկի:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ